Ադրբեջանական զենք փոխադրող «Silk Way»–ի ինքնաթիռները սկսել են թռչել Հայաստանի տարածքով. «Սպուտնիկ»
Այլ
Ադրբեջանական զենք փոխադրող «Silk Way»–ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքով, այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»։
«Օրերս լրագրողը «Flightradar24» հարթակում արձանագրել է Հայաստանի օդային տարածքով նման թռիչքներից մեկը։ Ինքնաթիռը Նախիջևանից Բաքու էր թռնում։
Ընդ որում, Իլ–76 ինքնաթիռը Ադրբեջանի մայրաքաղաքից Նախիջևան է հասել Վրաստանի և Թուրքիայի տարածքով։
«Հայաէրոնավիգացիայից» հաստատել են, որ հայկական տարածքով նման թռիչք իրականացվել է։ Ավելին, այստեղից հայտնել են, որ սա առաջին չվերթը չէ` նման թռիչքներ գրանցվել են նաև 2025 թվականին՝ կապված եղանակային բարդ պայմանների հետ»,– գրել է լրատվամիջոցը իր տելեգրամյան ալիքում։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)