Թուրքիան մտադիր է հունվարի վերջին բացել Հայաստանի հետ սահմանային անցակետը
Հայաստան
Թուրքիան մտադիր է հունվարի վերջին բացել Հայաստանի հետ սահմանային անցակետը։ Հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Աշխատանքներ են տարվում Իգդիրի նահանգի Կարակոյունլու շրջանում գտնվող Ալիջան անցակետում, ինչպես նաև Արմավիրի մարզի Մարգարա անցակետում: Թուրքական կողմից կառուցվում են մաքսային և դրանց հետ կապված ընթացակարգերի համար նախատեսված շենքեր։
Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը հայտարարել է, թե նախապատրաստական աշխատանքները շարունակվում են առանց ընդմիջումների եւ, ըստ ծրագրերի, անցակետը սպասարկման համար բաց կլինի ընթացիկ ամսվա վերջին՝ տարածքը առեւտրի նախարարությանը հանձնելուց ՝ ռազմակայանի տեղափոխման ավարտից հետո:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)