Մհեր Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան հարաբերություններին առնչվող հարցեր
Հայաստան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:
Զրուցակիցները քննարկվել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներին:
Հանդիպման արդյունքներով վերահաստատվել է փոխադարձ հետաքրքրվածությունը՝ ակտիվացնելու երկկողմ համագործակցությունը՝ ուղղված Ղազախստանի և Հայաստանի միջև բարեկամական կապերի կայուն զարգացմանը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)