Գերմանիան Թրամփին «նշանակալի» պատասխան է մտածել․ Times
Վերլուծական
Գերմանիայի իշխանությունները կարող են կտրուկ բարձրացնել ԱՄՆ-ի համար Գերմանիայի տարածքում ռազմակայանների վարձակալության արժեքը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի: Այս մասին հայտնում է բրիտանական The Times թերթը։
«Աղբյուրը հայտարարել է, որ Գերմանիան կարող է զգալիորեն բարձրացնել վարձավճարը, որը նա գանձում է այդ բազաներից օգտվելու համար», - ընդգծված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ խոսքը Շտուտգարտում և Ռամշտայնում ամերիկյան ռազմաբազաների մասին է: Ընդ որում, այդ բազաների փակման հարցը Բեռլինը դեռ չի քննարկում։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)