Մահացած կնոջը հայտնաբերել են Վիկտոր Ցոյի գերեզմանի վրա
Ռուսաստան
Սանկտ Պետերբուրգում՝ Բոգոսլովսկոյե գերեզմանատանը, Վիկտոր Ցոյի գերեզմանի մոտ 47-ամյա կին է հայտնաբերվել կյանքի նշաններ չունեցող վիճակում։ Տեղեկությունը հայտնել է «Ֆոնտանկա»-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
Նախնական տվյալներով՝ կինը երգչի ստեղծագործության երկրպագու է եղել և գերեզման այցելել է երկու ծանոթների՝ տղամարդու և կնոջ հետ։ Նրանք տեղափոխվել են ոստիկանության բաժին՝ տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով։
78.ru-ի փոխանցմամբ՝ կնոջ ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է այցելության ընթացքում, նա ընկել է, իսկ մնացած հանգամանքները դեռ ճշտվում են։ Ըստ նախնական վարկածի՝ մահվան պատճառ կարող էր լինել անորակ ալկոհոլի օգտագործումը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու