Գերմանիայում ամփոփել են Ռուսաստանի հետ կապերի խզումը (տեսանյութ)
ՏեսանյութերԵվրոպան մեծ կախվածության մեջ է հայտնվել ԱՄՆ-ից՝ էներգետիկ ոլորտում Ռուսաստանի հետ կապերը խզելուց հետո։ Այս մասին Welt-ին տված հարցազրույցում հայտարարել է ֆինանսիստ Մաթիաս Բրոդկորբը։
«Մի քանի տարի առաջ մենք ամբողջովին խզեցինք կապը Ռուսաստանի հետ՝ չցանկանալով կախվածություն էներգետիկայից, իսկ հիմա մենք կախված ենք ԱՄՆ-ից։ Տեսականորեն Թրամփը կարող էր դադարեցնել մատակարարումները, իսկ քանի որ մեր պահեստները դատարկ են, դա հսկայական խնդիր է», - դժգոհել է ֆինանսիստը։
Նա ընդգծել է, որ Եվրոպայի երկրները, ներառյալ Գերմանիան, գործընկերների կարիք ունեն անվտանգության, տնտեսության և էներգետիկայի ոլորտներում, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումից հետո նրանք մնացել են առանց դաշնակիցների: «Մեզ չի կարելի միաժամանակ հակամարտության մեջ մտնել Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ», - եզրափակել է Բրոդկորբը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)