ՄԻՊ-ը թող տեսնի այս ուտելիքը և արձագանքի ինչու՞ չեն այցելում Նարեկին, նրա հացադուլի 11֊րդ օրն է
Հասարակություն
ՄԻՊ գրասենյակի դիմաց այսօր AntiFake.am-ի թիմի անդամներն գազավորված ըմպելիքներ ու սնունդ էին բերել իրենց հետ՝ դրանք շարելով գրասենյակի աստիճաններին։
Ակցիայի մասնակիցները ՄԻՊ-ին հիշեցրեցին, որ պաշտպանը կոչված է պաշտպանել քաղաքացիների իրավունքները, մինչդեռ այդ գրասենյակից որևէ հայտարարություն չի եղել 11 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի իրավունքների մասին, այդ գրասենյակից որևէ մեկը չի այցելել նրան։
«Մենք խորհրդանշական ակցիա ենք իրականացնում, այստեղ ենք բերել հացադուլի 11 օրերը խորհրդանշող ուտելիքը, որը պետք է լիներ Նարեկ Սամսոնյանի ամենօրյա ռացիոնում։ Ավաղ, Սամսոնյանն ընտրել է հացադուլը, որպեսզի կարողանա պաշտպանել սեփական իրավունքները։ Այս ուտելիքը բերել ենք այստեղ, որ ՄԻՊ գրասենյակը տեսնի ու արձագանքի՝ Հայաստանում կա քաղբանտարկյալ, որն այս պահին գտնվում է անժամկետ հացադուլի մեջ»,-ասաց լրագրող Դավիթ Ֆիդանյանը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)