Եվրոպացի առաջնորդները չաթ են ստեղծել Թրամփին քննարկելու համար․ Politico
Համաշխարհային Մամուլ
Եվրոպայի երկրների առաջնորդները և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խմբային չաթում քննարկում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
Պարբերականի տվյալներով՝ եվրոպացի առաջնորդները պարբերաբար հաղորդագրություններ են փոխանակում, այդ թվում՝ խմբային զրույցի ընթացքում։ Նյութում նշվում է, որ քաղաքական գործիչներն ակտիվ քննարկումներ են անցկացնում, երբ Թրամփը «ինչ-որ վայրի և պոտենցիալ կործանարար բան է անում»:
Նամակագրությանը մասնակցում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ինչպես նաև Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնին և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը: Բացի այդ, քննարկումներին մասնակցում է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)