Արաբական երկրների լիգան Սիրիայի հարցով կդիմի ՄԱԿ–ի օգնությանը
Աշխարհ
Արաբական երկրների լիգան մտադիր է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդին՝ աջակցելու Սիրիայում բռնությունների կանխման և խաղաղության հաստատման այդ կառույցի առաջ քաշած ծրագրի իրագործմանը։
Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ–Արաբին հայտարարել է, որ Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպումը տեղի կունենա հունվարի 30–ին ՄԱԿ–ի Նյու Յորքի Կենտրոնակայանում: Հաղորդում է BBC Russia-ն։
Այդ հանդիպմանը նաև ներկա է գտնվելու Կատարի շեյխ Համադ բին–Յասիմ աթ–Թանին, ով ավելի վաղ արաբական երկրներին կոչ էր արել Սիրիա ռազմական ուԺեր ուղարկել արյունահեղությունը դադարեցնելու համար։
Հիշեցնենք, որ կիրակի օրը Արաբական երկրների լիգան Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հրաժարական տալու և իշխանությունը փոխնախագահին հանձնելու կոչ էր արել։ Մինչդեռ այդ երկրում հակակառավարական ցույցերը և բախումները անվտանգության ուժերի և ցուցարարների միջև շարունակվում են մայրաքաղաք Դամասկոսում և մյուս քաղաքներում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ