ԵՄ-ում վախեցել են Թրամփի մեկ նոր քայլից
Վերլուծական
Եվրոպական մի շարք առաջնորդներ վախենում են, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստանա Գրենլանդիան, հաջորդը կարող են դառնալ Եվրոպայի մյուս տարածքները։ Այս մասին նախազգուշացրել է The Wall Street Journal թերթը:
«Եվրամիության որոշ առաջնորդներ, որոնցից շատերը ՆԱՏՕ-ի անդամներ են, մտավախություն ունեն, որ եթե դաշինքը Թրամփին թույլ տա վերահսկողության տակ վերցնել Գրենլանդիան, ամերիկյան հավակնությունները կարող են տարածվել նաև եվրոպական այլ տարածքներում», - ասվում է նյութում:
Հոդվածում նշվում է, որ նման իրավիճակը վտանգում է ռազմական դաշինքի անձեռնմխելիությունը և կարող է ազդել ուկրաինական հակամարտության վրա:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)