Ճապոնիայի վարչապետը ցրում է խորհրդարանի Ստորին պալատը
Աշխարհ
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտին որոշել է լուծարել խորհրդարանի առանցքային Ստորին պալատը հունվարի 23-ին: Այս մասին հայտնում է Le Monde-ը։
«Այսօր, որպես վարչապետ, որոշում եմ կայացրել լուծարել խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը հունվարի 23-ին», - ասել է նա: Տակաիտիի խոսքով՝ ինքը դիմել է այդ քայլին, քանի որ կարծում է, որ Ճապոնիայի ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ կարող է իրեն վստահել երկրի կառավարումը, թե ոչ:
Վերջինս հիշեցրել է, որ Ճապոնիայում վարչապետին ընտրում են խորհրդարանի պատգամավորները, սակայն 2024 թվականի վերջին ընտրությունների ժամանակ խոսք չի եղել այն մասին, որ նա կարող է գլխավորել կառավարությունը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)