Պուտինն ԱՄՆ-ից հրավեր է ստացել
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գազայի հատվածի հարցով «Խաղաղության միջազգային խորհրդի» կազմում ընդգրկվելու հրավեր է ստացել: Այս մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է RIA Novosti-ն։
«Իսկապես, նախագահ Պուտինը նաև դիվանագիտական խողովակներով առաջարկ է ստացել ընդգրկվել «Խաղաղության խորհրդի» կազմում։ Այս պահին մենք ուսումնասիրում ենք առաջարկի բոլոր մանրամասները», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը հավելել է, որ Մոսկվան հույս ունի ամերիկյան կողմի հետ շփումներ ունենալ առաջարկի բոլոր նրբությունները պարզաբանելու համար:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)