Սիրիայի քրդերը չեն լուծարելու ՍԴՀԿ կոալիցիան
Աշխարհ
Քրդական կոալիցիան՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF), չի լուծարվի, հայտարարել է հրամանատար Մազլում Աբդին, հայտնում է համաարաբական «Ալ Արաբիա» հեռուստաալիքը։
Աբդին ասել է, որ քրդերը ընդունել են արյունահեղությունը դադարեցնելու համաձայնագրի պայմանները։ Նա ընդգծել է, որ SDF-ն չի լուծարվել կամ պարտություն չի կրել և կշարունակի պաշտպանել իր տարածքները։ Աբդին բացատրել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Դամասկոս համաձայնագիրը վերջնականապես հաստատելու համար, որի մանրամասները կհրապարակվեն նրա վերադարձից հետո։
Հունվարի 18-ին հայտարարվել է, որ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան հաստատել է քրդական ուժերի հետ հրադադարի համաձայնագիրը, որը նախատեսում է հրադադար բոլոր ճակատներում։ Նոր համաձայնագրի համաձայն՝ SDF-ի բոլոր ստորաբաժանումները կտեղափոխվեն Եփրատ գետի արևելյան ափ։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)