Էրդողանը ահաբեկչության դեմ պայքարում աջակցել է Ալ-Շարաային
Թուրքիա
Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է Անկարայի աջակցությունը Դամասկոսին ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին իր X սոցիալական ցանցի էջում հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը։
Դուրանը նշել է, որ զրույցի ընթացքում Էրդողանը և աշ-Շարաան քննարկել են երկկողմ հարաբերությունները և Սիրիայում վերջին զարգացումները: Թուրք առաջնորդը ընդգծել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը, միասնությունը, կայունությունը և անվտանգությունը մեծ նշանակություն ունեն Անկարայի համար: Էրդողանի խոսքով՝ Սիրիայի տարածքի լիակատար ազատագրումը ահաբեկչական կառույցներից անհրաժեշտ է ինչպես Դամասկոսի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար: Թուրքիան կշարունակի համապարփակ աջակցություն ցուցաբերել Սիրիային՝ հիմնականում ահաբեկչության դեմ պայքարում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)