Նեթանյահուն կտրուկ է արձագանքել Գազայի հարցում Էրդողանի ներգրավվածությանը
Աշխարհ
Իսրայելական լրատվամիջոցները լայնորեն անդրադարձել են Գազայում հրադադարի հաստատման երկրորդ փուլի շրջանակներում ստեղծվելիք նոր կառույցներում՝ «Գազայի գործադիր կոմիտեում» և «Խաղաղության խորհրդում» Թուրքիայի ներգրավվածությանը։
Իսրայելական լրատվամիջոցներն այդ զարգացումը որակել են որպես «Թուրքիայի հաղթանակ», իսկ «Maariv»-լրատվականում Բեն Կասպիթի կողմից հրապարակված վերլուծության մեջ Անկարայի ներգրավումը գործընթացում մեկնաբանվել է հետևյալ խոսքերով. «Էրդողանը կարող է ուրախ լինել, սա Թուրքիայի լիակատար հաղթանակն է»:
Նշվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կտրուկ է արձագանքել Թուրքիայի և Կատարի ներգրավմանն այդ գործընթացում։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Գազայում թուրքական ռազմական կամ քաղաքական ներկայության հնարավորությունը Իսրայելի համար պարունակում է բացասական և ռազմավարական ռիսկ։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)