Նոր համաձայնագիր՝ ԵԱՏՄ-ում առևտրի և ներդրումների նոր հնարավորությունների համար
Աշխարհ
ԵԱՏՄ շրջանակներում աշխատանքներ են տարվում Միության մյուս երկրների առևտրի կազմակերպիչների բորսաներում մեկ անդամ պետության բրոքերների և դիլերների կազմակերպված աճուրդներին մասնակցելու թույլտվության մասին համաձայնագրի վրա: Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։
Նախատեսվում է, որ փաստաթուղթը ազգային բորսաներին իրավունք կտա ճանաչել բրոքերների և դիլերների լիցենզիաները և ապահովել նրանց արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների առքուվաճառքի պայմանագրեր կնքելու համար ուղղակի մասնակցության հնարավորություն:
Ինչպես սպասվում է, համաձայնագրի իրականացումը թույլ կտա ամրապնդել և ընդլայնել փոխադարձ առևտրային և ներդրումային համագործակցությունը ԵԱՏՄ-ում և կատալիզատոր կծառայի Միության երկրների ֆինանսական շուկաների զարգացման համար:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)