Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է
Հասարակություն
Մի’ վճարեք ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար: Այդ մասին հայտարարություն են տարածել Երևանի քաղաքապետարանից․
«Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ շարունակում է ուժեղացված ստուգայցերը քաղաքում:
Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ շուրջ 30 արհեստական խոչընդոտներ՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին պահպանվող տարածք են տեղափոխվել»,- նշվում է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)