Հիլարի Քլինթոնը չնախատեսված այցով ժամանել է Աֆղանստան
Աշխարհ
Ինչպես հայտնում են համաշխարհային լրատվամիջոցները, երեկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն անսպասելի այցով ժամանել է Աֆղանստան: Քլինթոնի ինքնաթիռը մայրաքաղաք Քաբուլի օդանավակայան է ժամանել Քաբուլի ժամանակով 21:15-ին: Աֆղանստանի մայրաքաղաքում Քլինթոնին սպասվում են հանդիպումներ երկրի նախագահ Համիդ Քարզայի, այնուհետև արտգործնախարար Զալմաեմ Ռասուլ ի հետ: «Պետքարտուղար Քլինթոնն այս այցով փորձում է ցույց տալ մեր աջակցությունը Աֆղանստանին», - ասել է Քլինթոնին ուղեկցող ԱՄՆ կառավարության ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ երկու օր առաջ ԱՄՆ պետքարտուղարը Քադաֆիի ռեժիմի տապալումից հետո առաջին անգամ ժամանել էր Տրիպոլի:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ