Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը 

Թող արմատախիլ լինի չարիքը․ մեր հաստատուն սերն ենք հայտնում Վեհափառին. Երուսաղեմի հայոց պատրիարք

Հասարակություն

Երուսաղեմի հայոց պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը Սուրբ Ծննդյան պատգամ է հղել Բեթղեհեմի Սուրբ Այրին։

Պատգամում Սրբազան Հայրը նաև իր զորակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին։

«Մեր Փրկչի՝ Քրիստոսի Սուրբ Ծննդեան յիշատակով, դարձեալ հաւաքուած ենք Բեթղեհէմի այս Սուրբ Այրին մէջ, ուր ծնաւ Փրկիչը աշխարհի: Դարեր շարունակ Սրբոց Յակոբեանց Զինուորեալ Միաբանութիւնը, իր հաւատաւոր զաւակներով եւ հայ ուխտաւորներով, երկրպագութեան եկած է Քրիստոնէական այս սրբավայրին, իր հայրերու հաւատքով եւ հայկական աւանդութեամբ, իր շնորհընկալ հոգիին երգը միացնելու հրեշտակներու աւետիսին՝ անդադրում աւետելով աշխարհին թէ՝ արդարեւ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ», եւ թէ՝ «Անբաւելին երկնի եւ երկրի ի խանձարուրս պատեցաւ, ոչ մեկնելով ի Հօրէ, ի սուրբ այրին բազմեցաւ»:

Դարեր շարունակ, մարդկային աշխարհը կը լսէ երկու հազար եւ աւելի տարիներ առաջ Բեթղեհէմի երկինքէն իջնող հրեշտակներու աւետող ձայնը՝ «յերկիր խաղաղութիւն ի մարդիկ հաճութիւն»:

Թէեւ ահա երկու հազար եւ աւելի տարիներ եկած ու անցած են այդ անկրկնելի օրերէն, սակայն մեծ յոյսը հոգիներու փրկութեան եւ հոյակապ տեսիլքը խաղաղ ու երջանիկ աշխարհի մը, այսօր ալ բոլոր մարդոց սիրտերուն կը խօսին այնպէս քաղցր, այնպէս թարմ ու այնպէս այժմէական, որ կարծէք նոր, մեր օրերուն բացուած է երկինքը, ճիշդ մե՛զի համար, մեր յոգնած ու ծարաւ հոգիներուն բերելու պատգամը այդ փրկարար երեկոյին: Ահա թէ ինչու յոյժ երջանիկ ենք ձեզի տալու աւետիքը՝ աւետիսներուն, բարի լուրը մեր Փրկչի՝ Քրիստոսի Ծննդեան և Աստուածայայտնութեան:

Եւ որքան խորհրդանշական ու իմաստալից է, որ Քրիստոսի Ծնունդն ու Աստուածայայտնութիւնը կ’աւետուի աշխարհին համայն, Նոր Տարուայ սեմին, նոր ժամանակի լուսաբացին, երբ անցեալն ու գալիքը իրար կը հանդիպին: Անցեալն իր հետ բերած բոլոր իրագործումներով, նուաճումներով ու զարգացումներով, բայց, աւա՜ղ նաեւ՝ իր դառնութիւններով, յուսախաբութիւններով ու մեղքերով:

Կանգնած այսօր նոր տարուայ սեմին, Մենք կ’ողջունենք եւ կ’օրհնենք անցեալի լաւն ու բարին, բայց եւ կը տխրինք ու կը ցաւինք նոյն անցեալի՝ աշխարհին բերած չարիքներուն եւ ողբերգութիւններուն համար:

Կանգնած այսօր նոր տարուայ սեմին, մեր բոլորի նոր յոյսերով լեցուած հոգիները, վերստին զօրացած ու ներշնչուած Սուրբ Ծննդեան շնորհներով ու երկնառաք պատգամներով, կը վերանորոգեն իրենց ուխտը երկնքի հետ, այն պայծառ հաւատքով, թէ ճշմարի՛տ աղբիւրը բարեաց, ճշմարի՛տ ճանապարհը սիրոյ եւ խաղաղութեան, ճշմարի՛տ գրաւականը մարդոց եւ ազգերու երջանիկ համակեցութեան, սկիզբ կ’առնէ այն գերագոյն գիտակցութենէն, թէ բոլոր մարդիկ անխտիր եղբայրներ են հարազատ, զաւակները միեւնոյն Հայր Աստուծոյ:

Աղօթենք բոլորս եւ մեր միջոցներով, մեր դիրքերէն գործենք չյոգնող վճռական եռանդով, որ գալիքը չվարակուի անցեալի մեղքերով, անցեալի խարխափումներով, որ արմատախիլ ըլլան արմատները բոլոր տեսակի չարիքներուն, որոնք կը թունաւորեն հոգիները մարդոց, եւ յարաբերութիւնները միջազգային: Այդպիսի չարիքներ են մեր օրերուն, մանաւանդ ազգամիջեան ատելութիւնները, ընկերային անարդարութիւնները, ազգայնական եսամոլութիւններն ու ցեղապաշտական խտրականութիւնները, անսանձ սպառազինութիւններն ու ոմանց՝ արիւն թափելու հիւանդագին հոգեվիճակը, որ երբեմն անհաւատալի չափերով կը զարգանայ աշխարհի տարբեր կողմերը, անմեղ մարդոց կեանքը խլող ահաբեկչական անմարդկային արարքներով: Կարելի չէ հաշտուիլ նման չարիքներուն եւ նման ողբերգութիւններուն հետ:

Հայ ժողովուրդի անցեալ դարերու ողբերգական փորձը առաւել հրամայական կը դարձնէ մեզ համար ազգերու համերաշխութիւնը, ազատութեան եւ ազգային ինքնորոշումի սկզբունքներու հիման վրայ: Ինչպէս կրնանք մոռնալ անլուր ողբերգութիւնները, որոնք բարեպաշտ, աշխատասէր հայ ժողովուրդի կեանքի բաժինը եղան դարեր շարունակ եւ մանաւանդ 1915-ի և 1916-ի սեւ տարիներուն՝ իբրեւ հետեւանք կայսերապաշտական եսամոլ շահերու եւ անխիղճ բռնակալներու քաղաքականութեան, որը շարունակուեցաւ նաեւ մեր օրերուն յատկապէս 2020-ին, Արցախի մեր քոյրերու եւ եղբայրներու նկատմամբ, որոնք կը մարտնչէին անարդարութեան դէմ՝ նախընտրելով ազատ մեռնիլ, քան ստրուկ ապրել:

Այսօրուան աշխարհը, որ յաճախ կը տառապի անարդարութիւններէ, պատերազմներէ եւ հոգեւոր խաւարէ, աւելի քան երբեք կարիքը ունի Քրիստոսի լոյսին։ Բեթղեհէմէն՝ այն Սուրբ Քաղաքէն, ուր Տէրը ծնաւ, կը բարձրացնենք մեր աղօթքը խաղաղութեան համար, որպէսզի ժողովուրդներու սրտերը լեցուին նորածին Մանկան սիրով եւ ազգերու մէջ տիրէ համերաշխութիւն։

Սիրելիներ, թող Սուրբ Ծննդեան այս տօնը մեր բոլորին համար դառնայ նորոգման առիթ՝ մեր հաւատքի, մեր ընտանիքներուն եւ մեր համայնքներուն մէջ։ Թող Քրիստոսի Ծնունդը նոր ոյժ տայ մեզի՝ պահելու մեր ազգային եւ եկեղեցական արժէքները, ամրապնդելու մեր ինքնութիւնը եւ ապրելու ըստ Աւետարանի պատգամին։

Այս սրբազան առիթով, հայրական սիրով կը շնորհաւորենք համայն հայ ժողովուրդը՝ ի Պաղեստին, ի Յորդանան, ի Հայաստան եւ ի Սփիւռս աշխարհի։ Մեր անխառն եւ հաստատուն սէրը կը յայտնենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, եւ մեր սիրեցեալ Հայրապետ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Թող Նոր Տարին եւ Սուրբ Ծնունդը ըլլան խաղաղութեան, առողջութեան, հոգեւոր զարթօնքի եւ յոյսի տարի, եւ թող Բեթղեհէմի նորածին Մանկան օրհնութիւնը հանգչի ձեր տուներուն, ձեր հոգիներուն եւ ձեր կեանքին մէջ։

Թող մարդացեալ Փրկիչը մեր հայրենիքն ու պետութիւնը պահէ անվտանգ, ամբողջ եւ անխռով ի կամս ողորմութեան իւրոյ և շնորհօքն անճառելի մարդեղութեանն իւրոյ. ամէն:

Շնորհաւոր Նոր Տարի և սուրբ Ծնունդ:

ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ,

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ»,- ասվում է Նուրհան Սրբազանի պատգամում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել
Ամենադիտված