Կիևում նոր պայթյուններ են որոտացել
Աշխարհ
Ականատեսները հայտնել են Կիևում նոր պայթյունների մասին։ Այս մասին հայտնել է ուկրաինական Fakty ICTV հրատարակությունը։
Ուկրաինայի մայրաքաղաքում հայտարարվել է օդային հարձակման ազդանշան։ Ազդանշաններ են հնչել նաև երկրի 15 շրջաններում՝ Վիննիցայում, Դնեպրոպետրովսկում, Ժիտոմիրում, Կիևում, Կիրովոգրադում, Նիկոլաևում, Օդեսայում, Ռովնոյում, Տերնոպոլում, Պոլտավում, Սումիում, Խարկովում, Խմելնիցկիում, Չերկասիում և Չեռնիգովում։
Երեքշաբթի գիշերը տեղական լրատվամիջոցները հայտնել են Կիևում մի քանի պայթյունների մասին, որից հետո քաղաքում սկսվել են էլեկտրաէներգիայի և ջրի անջատումներ։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը