Դանիան նշել Է ԱՄՆ-ի հետ պատերազմ սկսելու պայմանը
Աշխարհ
Դանիայի խորհրդարանի պատգամավոր և պաշտպանական կոմիտեի ղեկավար Ռասմուս Յարլովը հայտարարել է, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման տա ներխուժել Գրենլանդիա, ապա դա կհանգեցնի ուղիղ ռազմական հակամարտության երկու երկրների միջև:
Նրա խոսքերը փոխանցում է CNN News-ը։
«Մենք, իհարկե, կպաշտպանենք Գրենլանդիան։ Եթե ամերիկյան զորքերը ներխուժեն, դա պատերազմ կլինի, և մենք կպայքարենք միմյանց դեմ։ Մենք գիտենք, որ ամերիկացիները մեզանից ուժեղ են, և շատ ավելի ուժեղ բանակ ունեն, քան մենք, բայց մեր պարտքն է պաշտպանել մեր հողը և մեր ժողովրդին», - ասել է քաղաքական գործիչը:
Միևնույն ժամանակ, պատգամավորը նշել է, որ նման սցենարն աղետ կլիներ ոչ միայն Կոպենհագենի, այլև Վաշինգտոնի համար:


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է