Որն է ԵՄ զինանոցում «ամենահզոր զենքը» Թրամփի դեմ․ Politico
Վերլուծական
Եվրամիությունը կարող է տարբեր միջոցներով պատասխանել ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի սպառնալիքներին: Մասնավորապես, ԱՄՆ-ից ապրանքների մաքսատուրքերի սահմանմամբ, «առևտրային նռնականետը» կամ Չինաստանի հետ մերձեցմամբ, գրում է Politico-ն։
«ԵՄ-ն ունի մի քանի տարբերակ՝ պատասխանելու Թրամփի կողմից եվրոպական ութ երկրների նկատմամբ մաքսատուրքերի սահմանմանը։ Բայց պետք է հասկանալ, որ պատասխան գործողությունները կարող են հանգեցնել նոր առևտրային պատերազմի», - նշված է հոդվածում։ Այսպես, Բրյուսելը կարող է մաքսատուրքեր սահմանել 93 մլրդ եվրո արժողությամբ ամերիկյան արտահանման ապրանքների համար։
Հոդվածի հեղինակները նաև ԵՄ զինանոցում «ամենահզոր զենքն» են անվանում «առևտրային նռնականետը»։ Ինչպես նշվում է, տվյալ մեխանիզմը թույլ է տալիս լրացուցիչ հարկեր սահմանել տեխնոլոգիական կորպորացիաների համար, սահմանափակել ներդրումները, նեղացնել կամ փակել մուտքը Եվրամիության շուկա:
ԵՄ-ն կարող է նաև խաղարկել «չինական խաղաքարտը», այսինքն՝ աստիճանաբար մերձեցում սկսել Չինաստանի հետ, ինչպես դա արեց Կանադան։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է