Ռուսաստանին սպառնացել են խլել հողը
Ռուսաստան
Դանիայի իշխանությունները սպառնում են խլել այն հողը, որի վրա կանգնած են Ռուսաստանի դեսպանատան շենքերը։ Նման հայտարարությամ հանդես է եկել Կոպենհագենում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Բարբինը, փոխանցում է Lenta-ն։
«Կոպենհագենի քաղաքապետարանի կողմից սպառնալիքներ են հնչում խլել այն հողը, որտեղ տեղակայված են ռուսական դիվանագիտական առաքելության շենքերը», - հայտարարել է դիվանագետը:
Բարբինի խոսքով՝ Դանիայի կառավարությունը «ռեպրեսիվ որոշումներ» է ընդունում, ինչի պատճառով ստիպված է եղել զգալիորեն կրճատել ռուսական դիվանագիտական առաքելության թիվը:
«Չափազանց բարդ է գործնական հարցերի լուծումը, այդ թվում՝ հավատարմագրման ստացումը և դրա երկարաձգումը մեր աշխատակիցների համար», - հավելել է նա:


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է