Թուրքիայում բողոքի ակցիա է կազմակերպվել Patriot հրթիռների տեղակայման դեմ
Թուրքիա
Թուրքիայում ձախակողմյան և ազգայնական ուժերի կողմից բողոքի ակցիա է կազմակերպվել թուրք-սիրիական սահմանին Patriot զենիթա-հրթիռային համակարգերի տեղակայման դեմ, փոխանցում է Reuters-ը:
Երբ հունվարի 21-ին գերմանական և նիդերլանդական նավերը Իսքենդերուն նավահանգիստ ժամանեցին՝ իրենց տախտակամածի վրա բերելով զենիթա-հրթիռային համակարգերը, շուրջ 150 ընդդիմադիրներ հավաքվեցին և նավահագստի մուտքի մոտ այրեցին ԱՄՆ-ի դրոշը:
Ավելի քան հազար հոգուց բաղկացած բողոքի ակցիա տեղի ունեցավ Իսքենդերունի կենտրոնում: Ոստիկանությունը ձերբակալել է մի շարք ցուցարարների:
Հիշեցնենք, որ Թուրքիան 2012-ի նոյեմբերի 21-ին դիմել էր ՆԱՏՕ-ին խնդրանքով՝ երկրի հարավում՝ Սիրիայի հետ սահմանակից բնակավայրերում, հրթիռներ տեղակայել: Դեկտեմբերի 4-ին ՆԱՏՕ-ն տվել էր իր համաձայնությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)