Պակիստանի առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել․ կան տուժածներ
Աշխարհ
Պակիստանի Կարաչի քաղաքի «Գուլ Պլազա» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով՝ զոհվել է առնվազն 14 մարդ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ոստիկանապետ Ջավեդ Ալամ Օդհոյին։
Նրա խոսքով՝ ևս 60 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։ Նա հավելել է, որ հրդեհի հետևանքով վիրավորվածներից 18-ը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։
«Փրկարարական աշխատանքները շարունակվում են, և մենք հույս ունենք, որ դրանք կավարտվեն հնարավորինս շուտ, բայց չեմ կարող կոնկրետ ժամկետներ նշել», - ասել է Օդհոն։
«Գուլ Պլազա» առևտրի կենտրոնը գտնվում է Կարաչիի խիտ բնակեցված շրջանում։ Այնտեղ տեղակայված էր մոտավորապես 1200 խանութ, իսկ շենքի հատակի մակերեսը ֆուտբոլի դաշտից մեծ է։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին