Պեսկով․ Մոսկվան չի ստացել Փարիզում G7-ի հետ հանդիպման հրավեր
Ռուսաստան
Կրեմլը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը՝ Փարիզում կազմակերպել G7 երկրների հանդիպում Ռուսաստանի մասնակցությամբ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է, որ Մոսկվան նման հրավեր չի ստացել։
«Ոչ, չենք ստացել», — կարճ արձագանքել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմը պաշտոնական որևէ դիմում կամ առաջարկ չի ստացել Փարիզում նման ձևաչափով հանդիպման վերաբերյալ։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նամակագրության ընթացքում առաջարկել է Փարիզում կազմակերպել G7-ի հանդիպում՝ Ռուսաստանի մասնակցությամբ, ինչպես նաև Թրամփին հրավիրել համատեղ ընթրիքի՝ նրա ԱՄՆ վերադառնալուց առաջ։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է