Երբեք չգիտես՝ ինչ սպասել Թրամփից․ Axios
Վերլուծական
Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակիցները պետք է պատրաստվեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նոր վիրավորանքների: Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Համաշխարհային էլիտայի ամենամյա հանդիպման մասնակիցները պետք է պատրաստվեն վիրավորանքների, երբ Թրամփը դուրս գա ամբիոն։ «Թրամփը հավանաբար կասի․ «Դուք հսկայական վճարներ եք գանձում, բայց իրականում ոչինչ չեք անում», - ենթադրել է անանուն բարձրաստիճան պաշտոնյան:
Պորտալի զրուցակցի խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարը համոզված է, որ ութ պատերազմ է կարգավորել առանց համաշխարհային կազմակերպության իրական մասնակցության: Վերջինս հնարավոր է համարել, որ Թրամփը կեզրակացնի, որ իր «Խաղաղության խորհուրդը մի տեսակ հակակշիռ է ՄԱԿ-ին»: «Սակայն երբեք չգիտես՝ ինչ սպասել Դոնալդ Թրամփի ելույթից, քանի դեռ նա չի խոսել», - եզրափակել է պաշտոնայն:


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է