Ընտրվելու դեպքում մշտական բազա կստեղծի Լուսնի վրա
Աշխարհ
«ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում ես մինչև 2012 թվականը մշտական բազա կստեղծեմ Լուսնի վրա», – խոստացել է Նյութ Գինգրիչը:
Daily Mail-ը հաղորդում է, որ ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակն ասել է, որ ցանկանում է զարգացնել տիեզերական կոմերցիոն արդյունաբերությունը, ինչն էլ կնպաստի Լուսնի վրա մշտական բազա ունենալուն:
«Այս ծրագիրը կօգնի խթանել զբոսաշրջությունը, գիտության զարգացումը և արդյունաբերությունը», – հայտարարել է հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Նյութ Գինգրիչը։
Նյութ Գինգրիչը ցանկանում է նաև ընդլայնել Մարսի ուսումնասիրությունները:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ