36 և 37 տարեկան երկու տղամարդիկ մտել են բնակարան ու գողացել երկու հեռուստացույց (տեսանյութ)
ՀասարակությունՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները մեկնեցին դեպքի վայր։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկած անհրաժեշտ գործողություններից հետո քրեական ոստիկանները համագործակցեցին Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների հետ։
Պարզվեց, որ հիշյալ գողությունը կատարել են Ստեփանավանի բնակիչ 36 և 37 տարեկան երկու տղամարդիկ։
Երկուսն էլ հայտնաբերվեցին Ստեփանավանում, ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչություն։ Երկուսն էլ խոստովանեցին արարքը։
Գողացված հեռուստացույցներից մեկը հայտնաբերվել է։
Հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է