Լատինական Ամերիկայի առաջադեմները նահանջում են. AP News
Աշխարհ
Լատինական Ամերիկայի մի շարք առաջադեմ քաղաքական ուժեր կանգնած են լուրջ քաղաքական ճնշման առաջ՝ պայմանավորված հանցավորության աճով և դրա դեմ պայքարի շուրջ ընթացող սուր քննարկումներով։ ԱՄՆ-ի քաղաքական ազդակները, ինչպես նաև Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելիի խիստ և լայնորեն քննարկվող հանցավորության դեմ քաղաքականությունը, ստիպում են տարածաշրջանի որոշ առաջնորդների վերանայել իրենց մոտեցումները։ Այս մասին հայտնում է Associated Press News-ը։
Արդյունքում՝ կառավարություններ, որոնք նախկինում առաջնահերթություն էին տալիս սոցիալական բարեփոխումներին և մարդու իրավունքների պաշտպանությանը, այժմ ավելի հաճախ են դիմում անվտանգության կոշտ միջոցների՝ ներառյալ արտակարգ դրության սահմանումը և ուժային կառույցների դերակատարության ընդլայնումը։
Այս փոփոխությունը վկայում է, որ հանցավորության խնդիրը վերածվում է տարածաշրջանի քաղաքական օրակարգի առանցքային հարցերից մեկի։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է