Թուրքիան բանակցում է Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու շուրջ
Աշխարհ
Թուրքիան սկսել է բանակցություններ վարել Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ձևավորված պաշտպանական համաձայնագրին (պակտ) միանալու շուրջ։ Ամերիկյան «Bloomberg» լրատվական գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ բանակցությունները դեռ նախնական փուլում են, իսկ երեք երկրների միջև հնարավոր համաձայնությունն ունի Մերձավոր Արևելքում և դրանից դուրս ուժերի հավասարակշռությունը փոխելու ներուժ։
Մինչդեռ թուրքական որոշ լրատվամիջոցներ, հղում անելով միջազգային մամուլին, նշում են, որ եռակողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները գրեթե ավարտված են և 2026-ի առաջին քառորդում գործընթացն արդեն պաշտոնական բնույթ կկրի։Պաշտոնական Անկարան ոչ հաստատել է և ոչ էլ հերքել այս տեղեկությունը։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել լրատվամիջոցների հարցումը։ Նույն կերպ միջազգային մամուլում տարածված հրապարակումներին չեն արձագանքել նաև Պակիստանի և Սաուդյան Արաբիայի պատկան մարմինները։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է