Գազայում թուրք զինվորներ չեն լինելու․ Իսրայելի վարչապետ
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ելույթ ունենալով Իսրայելի խորհրդարանում (Քնեսեթ), հայտարարել է, որ «Գազայի հատվածում թուրք կամ կատարցի զինվորներ չեն լինելու»։ Նա նաև նշել է, որ տարածաշրջանում Թուրքիայի ներկայության ընդլայնումը անհամաձայնություններ է առաջացրել Իսրայելի և ԱՄՆ-ի միջև։
Նեթանյահուն հայտնել է նաև, որ Իսրայելը մոտենում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած Գազայի ծրագրի «Բ փուլին», որը ենթադրում է ՀԱՄԱՍ-ի զինաթափում և Գազայի ապառազմականացում։ Նրա խոսքով՝ Իսրայելը հավատարիմ է այդ նպատակներին։
Միևնույն ժամանակ վերջինս շեշտում է, որ ԱՄՆ-ի հետ խնդիրներ ունեն նաև Գազայի գործընթացներին ուղեկցող խորհրդատվական խորհրդի կազմի հարցում, որի մեջ ընդգրկված են նաև թուրք և կատարցի ներկայացուցիչներ։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է