Բարաք Օբամայի «Chrysler 300C» ավտոմեքենան eBay ինտերնետային աճուրդով վաճառքի է հանվել
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի «Chrysler 300C» ավտոմեքենան eBay ինտերնետ աճուրդով վաճառքի է հանվել։ Ավտոմեքենայի ներկայիս սեփականատերը մեքենան վաճառքի է հանել 1 մլն դոլարով։
Մասնագետների կարծիքով 5.7 լիտր ծավալային շարժիչով և 30 հազ. մղոն վազք ունեցող մեքենայի շուկայական գինը կազմում է 17 հազ. դոլար։
Ըստ նրանց՝ մեքենայի նման բարձր արժեքը պայմանավորված է այդ մեքենայի «կենսագրությունով»։ Հաղորդվում է, որ այս մեքենայի պատմության ընթացքում առաջին աճուրդը չէ. 2009 թվականին Օբամայի նախկին ավտոմեքենան աճուրդի ժամանակ վաճառվել է 271 հազ. 300 դոլարով: Հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Հայտնի է, որ Բարաք Օբաման հզոր շարժիչով ավտոմեքենաների սիրահար է։ «Chrysler 300C» մակնիշի այդ ավտոմեքենան նա գնել է 2004 թ., իսկ երեք տարի անց վաճառել է Չիկագոյի մի բնակչի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)