Տղամարդը չի կարողացել գումար գտնել դստեր հարսանիքի համար և սպանել է ողջ ընտանիքին
Այլ
Հնդկաստանում տղամարդը, չկարողանալով վճարել իր դստեր հարսանիքի համար, սպանել է իր ողջ ընտանիքին, հաղորդում է The Times of India-ն։
Ոստիկանությունը հայտնել է, որ Էտահ քաղաքում մեկ ընտանիքի չորս անդամների սպանությունը, ենթադրաբար, կատարվել է հանցագործության վայրում գտնված աղյուսի միջոցով։ Գործի գլխավոր կասկածյալը 45-ամյա Կամալ Սինգհն է, որը ձերբակալվել է երեքշաբթի օրը։
Քննիչները որպես հնարավոր դրդապատճառ դիտարկում են տղամարդու լուրջ ֆինանսական դժվարությունները՝ կապված դստեր առաջիկա հարսանիքի հետ։ Արարողությունը նախատեսված էր 2026 թվականի փետրվարին։
Քննությունը շարունակվում է։ Ոստիկանությունը պարզում է միջադեպի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ ֆինանսական ճնշման հնարավոր դերը։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է