Թրամփը հայտարարել է, որ ճանաչում է միայն երկու սեռ՝ արական և իգական
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կան միայն երկու սեռ՝ արական և իգական, և զարմանք է հայտնել, որ նման հայտարարություն պետք է արվեր։
«Ես Միացյալ Նահանգների պաշտոնական քաղաքականություն դարձրի, որ կա միայն երկու սեռ։ Դա հեշտ էր։ Երկու սեռ։ Կարո՞ղ է որևէ մեկը կռահել, թե որոնք են։ Դրանք արականը և իգականն են», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։
«Կարծում եմ՝ դեմոկրատները նույնպես գիտեն դա, բայց հրաժարվում են ընդունել», - հավելել է նա։
Թրամփը նաև հիշեցրել է տրանսգենդեր անձանց ԱՄՆ զինված ուժերում ծառայելու արգելքի մասին. «Մենք չենք ուզում, որ տրանսգենդեր մարդիկ լինեն զինված ուժերում»։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին