Փարիզում սպանված քուրդ ակտիվիստուհիների գործում լուրջ ապացույցներ կան. Թուրքիա
Թուրքիա
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայում Գանայի դեսպանատան բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ Փարիզում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) քուրդ ակտիվիստուհիների սպանության գործում լուրջ ապացույցներ են հայտնաբերվել, և հետաքննությունը լուրջ արդյունքների է հասել, փոխանցում է Anadolu գործակալությունը:
Մոտ օրերս մենք կկարողանանք հանդես գալ առավել հստակ տեղեկություններով, ասել է Դավութօղլուն:
Նախարարի խոսքերով՝ հետաքննության ընթացքում հաստատվել է նախնական այն կարծիքը, որ հանցագործության հիմքում PKK-ի ներքին տարաձայնություններն են ընկած: Նրա կարծիքով՝ նա հաշվեհարդար է տեսել ակտիվիստուհիների նկատմամբ:
Սակայն դեռևս շուտ է եզրակացություններ անել, պետք է սպասել հետաքննության ավարտին, ասել է նախարարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)