Կապսի ջրամբարի կառուցման համար կառավարությունը պարտք չի վերցրել
Հայաստան
Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքների համար Կառավարությունը պարտք չի վերցրել: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Քանի որ սա վարկային ծրագիր է, եթե աշխատանք չի արվել, վճարում չի արվել, ապա պարտք էլ չի վերցվել: Սրանք այնպիսի ծրագրեր են, որ հատկացումների ժամանակ է պարտքն առաջանում»,- ասաց Հովհաննիսյանը:
Վահե Հովհաննիսյանը հիշեցրեց՝ ջրամբարի կառուցման աշխատանքները դադարեցվել են, քանի որ կապալառուն չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները։
«Այսպիսի կարևորագույն ենթակառուցվածքային ծրագրերում լինում են դեպքեր, երբ ունենում ենք խնդիր կապալառուի հետ, եթե պայմանագիրը խզվում է, նշանակում է, որ մենք երկար պետք է սկսենք այլ կապալառու գտնել: Կապալառուին փոխելը շատ ռիսկային գործընթաց է»,- նշեց նախարարը:


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է