ԵՄ-ն հակաքայլեր է պատրաստում․ ԵՀ փոխնախագահ
Համաշխարհային Մամուլ
Եվրոպական միության երկրները չպետք է հրաժարվեն որևէ միջոցից, որը կարող է անհրաժեշտ լինել սեփական շահերը պաշտպանելու համար՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի պահանջները Գրենլանդիայի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Թերեզա Ռիբերան, որի խոսքերը մեջբերում է The Financial Times–ը։
«Եվրամիությունը չպետք է հրաժարվի որևէ միջոցից, որը կարող է անհրաժեշտ լինել սեփական շահերը պաշտպանելու համար: ԵՄ–ն ունի «հնարավոր միջոցների ցանկ», - նշել է պաշտոնյան։
Վերջինս չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ հակաքայլերի մասին է խոսքը։ Նա ընդգծել է, որ կողմերին անհրաժեշտ է ձգտել լարվածության թուլացմանը, բայց միաժամանակ Բրյուսելը պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում ձեռնարկել լրացուցիչ հակաքայլեր։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ