ՆԱՏՕ-ն «կուլիսներում» աշխատում է Գրենլանդիայի հարցով․ Ռյուտտե
Համաշխարհային Մամուլ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն հայտարարել է, որ դաշինքը ակտիվորեն զբաղվում է Գրենլանդիայի շուրջ առաջացած հարցերով, սակայն այդ աշխատանքը կատարվում է ոչ հրապարակային ձևաչափով։ Reuters-ի փոխանցմամբ՝ նա հրաժարվել է բաց մեկնաբանություններից ԱՄՆ-ի և եվրոպական դաշնակիցների միջև լարվածության վերաբերյալ, որը ծագել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն սահմանելու հայտարարություններից հետո։
«Կարող եք վստահ լինել, որ ես աշխատում եմ այս հարցի վրա կուլիսներում, սակայն չեմ կարող դա անել հրապարակայնորեն», — ասել է Ռյուտտեն։ Նրա խոսքով՝ նման մոտեցումը անհրաժեշտ է դիվանագիտական գործընթացի արդյունավետությունն ապահովելու համար։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ Թրամփը և մյուս առաջնորդները ճիշտ են այն հարցում, որ դաշինքը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի Արկտիկայում անվտանգության ամրապնդման ուղղությամբ՝ ռուսական և չինական ազդեցությանը հակազդելու համար։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի նախկին ղեկավար և Դանիայի նախկին վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենը կոչ էր արել եվրոպական երկրներին դադարեցնել «քծնանքը» Թրամփի նկատմամբ՝ ընդգծելով, որ ԱՄՆ նախագահը հարգում է միայն ուժը և վճռականությունը։

















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է