Սպիտակ տունը քիչ ոգևորություն է ցուցաբերել Զելենսկու և Թրամփի հանդիպման նկատմամբ․ Politico
Համաշխարհային Մամուլ
Սպիտակ տունը քիչ ոգևորություն է ցուցաբերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու միջև հանդիպման նկատմամբ, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով անանուն ամերիկացի արտաքին քաղաքականության փորձագետի։
«Զելենսկին չափազանց հետաքրքրված է Թրամփի հետ անձնական հանդիպումով, սակայն նա բախվել է Սպիտակ տան կողմից ոգևորության պակասի», - նշվում է հաղորդագրության մեջ։
Աղբյուրը նշել է, որ Ուկրաինայի նախագահը միշտ պատրաստ կլինի հանդիպել ամերիկացի առաջնորդի հետ։ «Զելենսկին համոզված է, որ եթե ինքը չհամագործակցի Թրամփի հետ, ապա ինչ-որ մեկը կանի դա», -հավելել է փորձագետը։

















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է