Ճապոնացին պարգևավճարի կրճատման համար սպանել է իր ղեկավարին
Աշխարհ
Տոկիոյում ձերբակալվել է 45-ամյա վաճառքի մենեջեր Մասահիրո Յամանակային՝ տարեվերջյան պարգևավճարի անսպասելի կրճատման պատճառով իր ղեկավարին սպանելու կասկածանքով։ Ոստիկանության տվյալներով՝ Յամանական հարձակվել է ընկերության նախագահ Ակիհիրո Կավաշիմայի վրա վերջինիս բնակարանում. նրա դեմքին միջատասպան նյութ է փչել, ապա մի քանի անգամ դանակահարել:
Յամանական քննիչներին հայտնել է, որ սպանելու մտադրություն չի ունեցել, պարզապես վրդովված է եղել, որ իր պարգևավճարն առանց որևէ բացատրության 1,5 ամսվա աշխատավարձի չափից կրճատվել է մինչև 1 ամսվա չափ։
Քննիչները հայտնաբերել են տեսահսկման խցիկների ձայնագրություններ, որոնք ֆիքսել են նրա տեղաշարժը հարձակումից առաջ և հետո:
Պարզվել է, որ Յամանական և Կավաշիման եղել են դասընկերներ և մտերիմ ընկերներ: Ոստիկանությունը շարունակում է հետաքննել հանցագործության դրդապատճառներն ու կանխամտածված լինելու հանգամանքը։

















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր