Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրական տուն
Հայաստան
Հինգշաբթի օրը վարչապետ Տիգրան Սարգսյանն իր անձնական բլոգում գրել էր, որ կիրակի օրն իր ընտանիքի հետ այցելել է սպարապետ Վազգեն Սարգսյանի թանգարան, այնուհետեւ հյուրընկալվել է նրա հայրական տանը:
Նա գրել էր, որ սպարապետի մայրը՝ Գրետա մայրիկը իր զավակներին մի չափազանց հետաքրքիր գրքույկ է նվիրել, որ կոչվում է՝ «Վազգենը»: Գրքույկում սպարապետի ստորագրությամբ ավարտվող նրա մտքերը հրապարակվում էին առաջին անգամ: Գրքույկը ավարտվում է Վազգեն Սարգսյանի հետեւյալ խոսքով.
«Ես դեռ համոզված չեմ, թե վերջն ինչ է լինելու. ես Հանրապետական կուսակցության համագումարում էլ ասացի՝ հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեզ բոլորիս վրա շատ մեծ պատասխանատվություն թողեց՝ մենք դեռ պիտի ապացուցենք, որ ճիշտը մենք էինք այլ ոչ թե ինքը, եւ դափնիների հարցը դեռ վերջնականապես լուծված չէ»:
Վարչապետն իր գրառումն ավարտել է հետևյալ խոսքերով. «Սիրելի Վազգեն, դու, քո զինակիցները, համախոհները, ընկերները եւ եղբայրները, որ մշտապես քո կողքին էին, ապացուցեցին, որ «դափնիների հարցը վերջնականապես լուծված է»: Ինչպես այն օրերին, այնպես էլ այսօր դափնիները քոնն են»:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի