Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի նախագահությամբ գումարվել է թեմական անդրանիկ ժողովը
Հասարակություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի 20.01 2026 թ. հայրապետական տնօրինությամբ` Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը համատեղության կարգով նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ:
Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց թեմից տեղեկացնում են՝ այսօր Հոգեշնորհ Հայր Սուրբն իր անդրանիկ այցը կատարեց թեմ.
«Հանդիպման սկզբում Գեղարքունյաց թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ. Բաբգեն վրդ. Սալբիյանը` բարեգալստյան մաղթանքով, քահանայից դասին ներկայացրեց նորանշանակ Հայր Սուրբին, որից հետո Հոգեշնորհ Հայր Սուրբի նախագահությամբ գումարվեց թեմական անդրանիկ ժողովը: Հընթացս քննարկվեցին թեմի առաքելությանն ու հոգևոր գործունեությանն առնչվող առաջիկա ձեռնարկները:
Ժողովից հետո թեմի հոգևոր դասը միասնական աղոթք բարձրացրեց Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում»:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր