Մոլորակների շքերթը կհասնի իր գագաթնակետին
Այլ
Մոլորակների շքերթը, որի ընթացքում Մերկուրին, Վեներան և Մարսը կլինեն Արեգակից շատ փոքր անկյունային հեռավորության վրա և նրա հետ կկազմեն ռոմբի կամ խաչի նմանվող պատկեր, կձևավորվի չորեքշաբթի՝ Երևանի ժամանակով՝ ժամը 19:48-ին և կտևի շուրջ մեկ օր։ Մերկուրին Արեգակից կլինի մոտ երկու աստիճան հեռավորության վրա, իսկ Մարսն ու Վեներան՝ մոտ երեք աստիճան։
Սա երրորդ հազարամյակում սպասվող վեց այնպիսի «միավորումներից» առաջինն է, երբ բոլոր երեք մոլորակները կհայտնվեն Արեգակից նույնքան կամ ավելի փոքր անկյունային հեռավորության վրա։ Հաջորդ նման մերձեցումը տեղի կունենա միայն 2235 թվականի հունիսին, երբ մոլորակները, որոնք այդ ժամանակ արդեն շուրջ մեկ ամիս տարածված կլինեն երկնակամարում, կրկին կմոտենան Արեգակին՝ այս անգամ կազմելով գրեթե ուղիղ գիծ՝ Արեգակ-Մարս-Վեներա-Մերկուրի։
Այս մասին, ըստ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանի, հայտնել են ՌԴ ԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայից։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր