Պաղեստինի նախագահը ժամանել է Մոսկվա
Աշխարհ
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը ժամանել է Մոսկվա չորեքշաբթի՝ հունվարի 21-ի երեկոյան՝ երկօրյա այցով, հաղորդում է պաղեստինյան պաշտոնական WAFA լրատվական գործակալությունը։
Երեքշաբթի օրը Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 22-ին կհանդիպի Աբբասի հետ։
Հունվարի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմի՝ Գազայում խաղաղության ծրագրի երկրորդ փուլը սկսվել է։ Ուիթքոֆի խոսքով՝ երկրորդ փուլը նախատեսում է անցումային տեխնոկրատական Պաղեստինյան Ինքնավարության ստեղծում, պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինաթափում և տարածաշրջանում հրադադարից վերակառուցման անցում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն