Թրամփը զգուշացրել է Եվրոպայում էներգետիկ կոլապսի մասին
Աշխարհ
Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ կոլապս է ապրում՝ վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցնելու պատճառով։ Նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
Ամերիկացի առաջնորդը ծանր իրավիճակը պայմանավորել է հողմային տուրբինների լայնորեն կիրառմամբ։
«Ամենուրեք հողմային տուրբիններ են, որոնք ոչնչացնում են ձեր հողը», - նշել է Թրամփը։
Նա նաև մեջբերել է վիճակագրություն. ըստ նրա՝ Գերմանիայում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2017 թվականի համեմատ նվազել է 22%-ով, մինչդեռ Մեծ Բրիտանիան, իբր, արտադրում է 20-րդ դարի վերջում արտադրվածի միայն մեկ երրորդը։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր