Անահիտ Կիրակոսյանը նոր հրապարակում է կատարել
Այլ
Հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանը, ամուսնալուծության մասին հայտարարությունից հետո, նոր հրապարակում է կատարել Ինստագրամի իր էջում։ Դերասանուհին հայտնել է, որ որդին կարատեի պարապմունքների է հաճախում։
«Մհերիս առաջին քայլերը կարատեում»,– գրել է Անահիտը՝ կից հրապարակելով կադրեր որդու մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ Անահիտ Կիրակոսյանը եւ իրավաբան Արտակ Սարգսյանը 14 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել են:
«14 տարի՝ լի պատմություններով, փորձություններով ու մեծ նվերներով՝ մեր երեխաներով ու թոռնիկներով։ Այսօր մեր ճանապարհները բաժանվում են, բայց հարգանքը, միմյանց հանդեպ հոգատարությունն ու ընտանիքի արժեքը մնում են։ Մենք դադարում ենք լինել ամուսիններ, բայց շարունակում ենք մնալ 4 հրաշալի զավակի ծնողներ, հրաշք թոռնիկների տատիկ ու պապիկ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր դերասանուհին:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ