«Հայկական ժամանակ». Արսենյանը ԲՀԿ-ում
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ՄԱԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը երեկ, ըստ էության, չի հերքել տեղեկությունն այն մասին, որ ինքը լինելու է ԲՀԿ համամասնական ցուցակի հինգերորդ համարը, և այդ ցուցակում ՄԱԿ որոշ անդամներ էլ են լինելու:
«Սպասենք ԲՀԿ-ի ցուցակի հրապարակմանը, կնայենք», - ասել է Արսենյանը: Երբ մեր թղթակիցը պնդել է, որ խոսքն իր անձին է վերաբերում, Արսենյանը պատասխանել է. «Սպասենք ՄԱԿ-ի համագումարին, որը կլինի փետրվարի 27-ից մինչև մարտի 2-ը, այդ ժամանակ էլ մենք կհայտարարենք մեր բոլոր որոշումների մասին: Կգա օրը, հստակ կստանաք բոլոր պատասխանները: Երբ ասելու ժամանակը կգա, ես իմ ասելիքները ուղիղ կասեմ, նպատակներն էլ, պատճառներն էլ, թիրախներն էլ»: Արսենյանն ասել է նաև, որ ինքը մեծամասնականով առաջադրվելու է Երևանի 13 ընտրատարածքից որևէ մեկում: Թե որում՝ չի նշել»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ