Կիևը լքել է ավելի քան 600 000 մարդ․ Կլիչկո
Աշխարհ
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ քաղաքը լքել է ավելի քան 600 000 մարդ՝ էներգետիկ ճգնաժամի պատճառով, որը արդյունք է Ռուսաստանի Դաշնության զինած ուժերի կողմից իրականացրած ինտենսիվ հարձակումների։ Նրա խոսքերն է փոխանցում The Kyiv Independent-ը։
«Քաղաքը շարունակում է պայքարել էներգիայի մեծ քանակությամբ կորուստների և անջատումների դեմ՝ վնասված ենթակառուցվածքների պատճառով», - ընդգծել է քաղաքապետը։
Հաղորդվում է, որ բնակիչները ստիպված են եղել հեռանալ մայրաքաղաքից՝ փրկելով իրենց ընտանիքները և ապահովելով սեփական անվտանգությունը՝ պատերազմի մթնոլորտում։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր