Պակիստանի վարչապետը մարտին կայցելի Ռուսաստան
Աշխարհ
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը մարտի առաջին կեսին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Մոսկվայում Պակիստանի դեսպան Ֆեյսալ Նիազ Թիրմիզին։
Դիվանագետի խոսքով՝ Շարիֆը անհամբեր սպասում է Ռուսաստան կատարելիք իր այցին։
Նա նշել է, որ Պակիստանը կարծում է, որ այս այցը կարևոր կլինի երկրների միջև հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար։
Դեսպանը ընդգծել է, որ Պակիստանն ու Ռուսաստանը պետք է պահպանեն ամուր հարաբերություններ քաղաքական, տնտեսական, սոցիալական և կրթական ոլորտներում, և որ դրան հասնելու համար աշխատանքներ են տարվում։
Թիրմիզին հույս է հայտնել, որ այցը կլինի առաջընթաց։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր